Էլինա Դանիելյանը դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն


Էլինա Դանիելյանը դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն
Հունիս 30 17:04 2019

Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 15-13 հաշվով հաղթել է ռուսաստանցի գրոսմայստեր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Վալենտինա Գունինային կանանց շրջանում անցկացվող արագ շախմատի մրցաշարում։

Բացի այդ ռուսաստանցի շախմատիստուհու մոտ անընդհատ ինտերնետային կապի խնդիրներ էին առաջանում, ինչի պատճառով նա երկու պարտիայում պարտություն է կրել։

Այնուամենայնիվ, երկու շախմատիստուհիներն էլ դրամական պարգևատրում են ստացել՝ 4607 ԱՄՆ դոլար առաջին տեղի համար և 1393 ԱՄՆ դոլար՝ երկրորդ տեղի համար։ Բացի այդ Դանիելյանը նաև հրավեր է ստացել մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի շվեյցարական համակարգով անցկացվող Մեծ մրցաշարին, որը կկայանա հոկտեմբերին Մեծ Բրիտանիային պատկանող Մեն կղզում։

Հավելենք, որ 2017թ.-ի դեկտեմբերին Դանիելյանը երրորդ տեղն է զբաղեցրել Սաուդյան Արաբիայում կայացած Արագ շախմատի մրցաշարում։





loading...