Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր


Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր
Հունիս 30 14:47 2019

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերում ընթացքի մեջ են բռնցքամարտի եզրափակիչ մենամարտերը։

Մինչև 49 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հանդիպեց վրացի Սակհիլ Ալախվերդովի հետ ու հաղթանակի հասավ 4։1 հաշվով՝ դառնալով Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։

Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր բելառուս Յաուհենի Կարմիլչիկին (5:0), 1/8 եզրափակիչում հայ բռցնքամարտիկը առավելության էր հասել մոլդովիացի մարզիկի նկատմամբ 4։1 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել իռլանդացի Դալի Ռեգանից (3:2):

Քիչ անց ոսկե համար կպայքարի Հովհաննես Բաչկովը (64 կգ)։

Հիշեցնենք, որ ԵԽ-ում բռնցքամարտի մրցումները անցկացվում են Եվրոպայի առաջնության փոխարեն։



loading...