Չինաստանում պատուհանից ընկնող փոքրիկին փրկել է պատահական անցորդներից մեկը


Չինաստանում պատուհանից ընկնող փոքրիկին փրկել է պատահական անցորդներից մեկը
Հունիս 30 00:45 2019

Չինաստանի հարավ-արևմտյան Գույչժոու նահանգում տղամարդը վերջին պահին բռնել է պատուհանից ընկած 3-ամյա երեխային:

Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ին, դեպքը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի՝ հունիսի 18-ին:

38-ամյա Չեն Հաոն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ շենքի պատշգամբներից մեկում տեղել է լացող երեխայի:

«Ես բղավում էի, որպեսզի նա չշարժվի, քանի որ նստած էր անմիջապես պատշգամբի ծայրին, բայց հետո նա ընկավ,ես վազեցի, որպեսզի բռնեմ նրան»,- ասել է Չենը տեղի լրատվամիջոցներին և հավելել, որ նրանք երկուսով ընկել են գետնին, սակայն երկուսն էլ ողջ և առողջ են:

Մայրն այդ ժամանակ միայնակ էր թողել երեխային և գնացել խանութ: Բժիշկները ստուգել են փոքրիկին և հայտնել, որ երեխան անկման հետևանքով չի տուժել: