Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր


Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր
Հունիս 29 22:50 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի եզրափակիչ գոտեմարտում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով՝ դառնալով արծաթե մեդալակիր։

Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևի նկատմամբ: 1/4 եզրափակիչում Չալյանը 2։1 հաշվով հաղթել է մոլդովացի Իգոր Բեսլագային, իսկ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով պարտության է մատնել հունգարացի Տամաշ Լյորինցին։