Մայիսին արձանագրել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ․ Նիկոլ Փաշինյան


Մայիսին արձանագրել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ․ Նիկոլ Փաշինյան
Հունիս 27 12:06 2019

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանն ունի տնտեսական բավական բարձր ակտիվություն։ Վարչապետի խոսքով՝ մայիսին արձանագրել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ «Վարչապետը նշեց, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանման ցուցանիշը աճել է 15 տոկոս, իսկ հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա հունվար-մայիսի ամիսների համեմատ, աճել է 0,1 տոկոս։ Սա նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք», - ասաց վարչապետը՝ նշելով՝ տարվա առաջին եռամսյակում որոշակի մտահոգություններ կային՝ արտահանման հետ կապված, սակայն, բարեբախտաբար, այդ կասկածն արդեն չկա։