Մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են․ վարչապետ


Մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են․ վարչապետ
Հունիս 27 11:52 2019

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ արտահանման ուղիների բնականոն գործունեությանը վերաբերող խնդիրները միշտ եղել են Հայաստանի ու Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների քննարկման շրջանակում։ Փաշինյանը վստահեցրեց՝ արտահանմանը վերաբերող հարցերը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերջին այցի ընթացքում։ «Մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել», - վստահեցրեց վարչապետը՝ հավելելով՝ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Վրաստանի վարչապետի հետ։ «Բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերներին այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար։ Սա նշանակում է, որ մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են ու պիտի շարունակեն աշխատել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ՀՀ տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ և դրական սպասումներ կան։