Հնարավոր է՝ Ռուսաստանը սահմանափակի կամ առհասարակ արգելի վրացական գինիների ներկրումը


Հնարավոր է՝ Ռուսաստանը սահմանափակի կամ առհասարակ արգելի վրացական գինիների ներկրումը
Հունիս 26 13:34 2019

Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացումը կարող է բերել այն բանին, որ Ռուսաստանը սահմանափակի կամ առհասարակ արգելի վրացական գինիների ներկրումը։ Այսպես, «Ռոսպտրեպնադզորի»՝ վրացական գինիների որակի հետ կապված ի հայտ եկած խնդիրների մասին հայտարարությունից հետո, որը նշանակում էր, որ ուժեղացվելու է վրացական գինիների հանդեպ հսկողությունը, մասնագետները սկսել են հաշվել, թե վրացական գինիները ընդհանուր գինիների վաճառքի ծավալում ինչ տեսակարար կշիռ ունեն։ Բանն այն է, որ ռուսական շուկայում, ներկրված գինիների 17 տոկոսը կազմում են վրացական գինիները եւ այժմ փորձ է արվում տվյալներ ճշտել արգելքի հետեւանքները հաղթահարելու համար, եթե նման բան իհարկե արվի։ Ըստ պարբերականի, տվյալները հավաքում է Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությունը ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ խանութներից։