Արցախում ուշագրավ նշանակումները շարունակվում են. «Փաստ»


Արցախում ուշագրավ նշանակումները շարունակվում են. «Փաստ»
Հունիս 26 08:11 2019

«Փաստ»-ը գրում է․

«Արցախի Հանրապետության պաշտպա­նության բանակում ուշագրավ փոփոխություն է եղել: Նախագահ Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տե­ղակալի պաշտոնից ազատել էր ՀՀ վար­չապետ Նիկոլ Փաշինյանը: 

Արզումանյանը հին գեներալիտետի խմբից է և, ըստ իշ­խանությունների «տրամաբանության», չէր տեղավորվում «նոր Հայաստանի» իրենց պատկերացումներում, ինչը ենթադրում է հներից  տոտալ ազատում, նո­րերի նշանակում՝ անկախ պրոֆեսիոնա­լիզմից ու փորձառությունից: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ոստիկանապետի պաշտոնում Բ. Սահակյանը նշանակել էր մեկ այլ մարտական գեներալի՝ Լևոն Մնացականյանին, որը Սահակյանի ամենավս­տահելի զինակիցներից է: Ինչևէ, Արցա­խում ուժայինների վերադասավորումները շարունակվում են, Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում, որը միտ­ված է ոչ միայն իր դիրքերի ամրապնդմա­նը, այլև Արցախի ներքին ու արտաքին անվտանգության լիարժեք ապահովմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...