Բժիշկները հեռացրել են քաղցկեղով հիվանդի սխալ օրգանը


Բժիշկները հեռացրել են քաղցկեղով հիվանդի սխալ օրգանը
Հունիս 26 00:47 2019

Ավստրալացի վիրաբույժները հեռացրել են քաղցկեղով հիվանդի աղիների սխալ հատվածը: Այժմ հիվանդը առնվազն ևս մեկ վիրահատության կենթարկվի: Միջադեպի մասին հաղորդել է The Sydney Morning Herald տեղական պարբերականը:

 

Հիվանդը կոլոնոսկոպիայի է ենթարկվել, որի ընթացքում բժիշկները հաստ աղիքի մի քանի պոլիպներ են հեռացրել: Դրանցից մեկում քաղցկեղի ուռուցքի նշաններ են հայտնաբերվել, որից հետո աղու վնասված հատվածի հեռացման անհրաժեշտություն է առաջացել: Սակայն լաբորատորիայի աշխատակիցները, որտեղ կատարվել է հետազոտությունը, սխալ են նշել ուռուցքի տեղայնացումը: Դրա պատճառով վիրաբույժները հեռացրել են հիվանդի հաստ աղիքի սխալ հատվածը:

Բժիշկները, երբ հասկացել են սխալը, վերականգնողական վիրահատություն են կատարել և հիվանդը կարողացել է վերադառնալ տուն: Սակայն այժմ նա ևս մեկ՝ երրորդ վիրահատության պետք է ենթարկվի, որի ընթացքում վիրաբույժները, ամեն դեպքում, կհեռացնեն աղիների վնասված հատվածը:

Ներկայումս հիվանդանոցի վարչակազմը հետաքննություն է անցկացնում, որի արդյունքները տրամադրվելու են հիվանդին և նրա ընտանիքին:

 

Blognews.am



loading...