ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային դուրս թողնել F-35-երի ծրագրից


ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային դուրս թողնել F-35-երի ծրագրից
Հունիս 25 23:57 2019

ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային զգուշացնել, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե թուրքերի ձեռքում հայտնվեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը Թուրքիային կրկին զգուշացրել է, որ ռուս-թուրքական գործարքի հետևանքով Անկարան դուրս կմնա ամերիկյան արտադրության F-35  նոր սերնդի կործանիչների ծրագրից։

«Ամեն ինչ տանում է նրան, որ Ռուսաստանը S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարելու է Թուրքիային։  Եթե այդ համակարգերը հայտնվեն Թուրքիայում, բացի այն, որ Թուրքիան դուրս կգա F-35-երի ծրագրից, կլինեն նաև այլ հետևանքներ»։

Հիշեցնենք, որ չնայած ամերիկյան ճնշումներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարել էր, որ Թուրքիան այդ համակարգերը ստանալու է հուլիս ամսվա առաջին կեսին։ 

Աղբյուր`    ermenihaber.am



loading...