Ողբերգական վթար Սյունիքի մարզում՝ մեքենան մոտ 60 մետր գլորվելով բախվել է բարձր լարման էլեկտրասյանը․ կա զոհ եւ վիրավոր


Ողբերգական վթար Սյունիքի մարզում՝ մեքենան մոտ 60 մետր գլորվելով բախվել է բարձր լարման էլեկտրասյանը․ կա զոհ եւ վիրավոր
Հունիս 25 23:32 2019

Սյունիքի մարզում այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, նրա ուղևոր, 12-ամյա Տ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վարորդ Խ. Հովհաննիսյանը մահացել է:

Ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ մահացած վարորդը վիրավոր երեխայի քեռին է:



loading...