Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը


Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը
Հունիս 25 23:20 2019

Ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և փոխանցվել նույն բաժնի հետաքննչական բաժանմունք՝ 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Քաղաքացին Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել ու պատվերը ստանալուց հետո իրենք կասկածներ են ունեցել, որ մեդալները ոսկուց չեն:

Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ է մատակարարել ՀՀ Ազգային ժողովին և մատակարել է ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:

Ըստ աղբյուրի՝ Կարեն Մովսիսյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի իրավական սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:



loading...