ԱԺ-ում լրագրողները վերահսկվու՞մ են պատգամավորների օգնականների կողմից


ԱԺ-ում լրագրողները վերահսկվու՞մ են պատգամավորների օգնականների կողմից
Հունիս 25 16:00 2019

Ազգային ժողովում տարօրինակ երեւույթների ականատես ենք լինում: Պատգամավորների որոշ օգնականներ լրագրողների նկատմամաբ խստացված հսկողություն են սահմանել: Նրանք, երբ լսում են, որ լրագրողներն ընդհանուր ինչ-որ հարց են քննարկում, որը վերաբորվում է իշխանական խմբակցության պատգամավորներին՝ համակ ուշադրությամբ լսում են: Հատկապես «գաղտնալսում են» այս խոսակցությունները որոնք վերաբերվում են հարցազրույցների թեմաներին, պատգամավորների ելույթների, հարցազրույցների մասին հնչեցված կարծիքներին: Լրագրողներին «գաղտնալսելու» մի հետաքրքիր մեխանիզմ է գործում: Այն հատվածում, որտեղ սովորաբար լրագրողներն են աշխատում մոտ է իշխանական խմբակցության պատգամավորների աշխատասենյակներին: Այդ հատվածում դրված է նաեւ ջրի «ապարատ»: Պատգամավորների օգնականները՝ մեկը մյուսին հաջորդելով, մեկ-երկու րոպեի տարբերությամբ գալիս են լրագրողների մոտ, ջուր վերցնելու պատճառաբանությամբ: Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ նրանք գալիս եւ առանց որեւէ բան ասելու նստում են լրագրողների կողքին: Այդ կերպ դառնալով լրագրողների խոսակցության մասնակից: Սա պատահական չէ: Մոտ մեկ ամիս առաջ, ինչպես լրատվամիջոցները գրեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը գործընկերների հետ քննարկման ժամանակ՝ լրագրողներին վերահսկելու նպատակով առաջարկել էր, որ օգնականները մշտապես լինեն նրանց կողքին: Ըստ էության պատգամավորի գաղափարը իրականություն է դարձել:



loading...