«Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ». Լավրով


«Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ». Լավրով
Հունիս 25 17:29 2019

 

Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Հերթական պատժամիջոցները՝ անհատականացված պատժամիջոցներ, որոնք նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարվել են Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ, մտահոգիչ են եւ ազդանշան են ուղարկում, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: