ԱԻՆ-ի հատուկ կարիքավոր աշխատակիցները` ուշադրության կենտրոնում

ԱԻՆ-ի հատուկ կարիքավոր աշխատակիցները` ուշադրության կենտրոնում
Հունիս 25 16:43 2019

Հունիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնեց 5 միավոր նոր շարժասայլակ:

Շարժասայլակներն արտադրված են Ամերիկայի Միացյալ Նահանգերում, ունեն հեշտ տեղաշարժման համար բավական թեթև քաշ և հարմարավետ նստատեղ: Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ցուցաբերված ուշադրության համար` աշխատակիցները նշեցին, որ նոր շարժասայլակները հնարավորություն կընձեռեն առավել դյուրին դարձնել իրենց տեղաշարժն աշխատավայրում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Շարժասայլակների հանձնման արարողության ընթացքում ԱԻ նախարարի Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով, առողջություն և հաջողություններ մաղթելով ԱԻՆ-ի հատուկ կարիքավոր աշխատակիցներին, նշեց. «Տարեսկզբին ձեզ տրամադրված շարժասայլակների քանակը բավարար չէր, այսօր լրացնում ենք դրանց թիվը ևս 5 միավորով: Նշեմ, որ շարժասայլակներ կտրամադրվեն նաև մարզերի աշխատակիցներին: Դուք արժանի եք հատուկ վերաբերմունքի և մեծարանքի, Ձեզ մաղթում եմ հաջողություն, հոգու կորով, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և առհասարակ՝ կյանքում»:

loading...