Մեր ռուս գործընկերների հետ ոչ մի խնդիր չի առաջացել. Ռուբեն Ռուբինյան

Մեր ռուս գործընկերների հետ ոչ մի խնդիր չի առաջացել. Ռուբեն Ռուբինյան
Հունիս 25 15:26 2019

Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։

 

Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։

Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների հետ բարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»։

loading...