Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ԵԽԽՎ բանաձևին


Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ԵԽԽՎ բանաձևին
Հունիս 25 14:26 2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսուքյան իր էջում ԵԽԽՎ նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որում հայտնել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին:

Այսօր Ռուբինյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտնել դրա մասին, սակայն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, Ռուբինյանի քվեն փոխել հնարավոր չէ:
 
Նշենք, որ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը: