Հունիսի 28-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ


Հունիսի 28-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հունիս 25 13:24 2019

Քիչ առաջ ավարտվեց Աժ արտահերթ նիստը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հշեցրեց՝ հունիսի 28-ին՝ ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Հիշեցնենք՝ հունիսի 28-ին արտահերթ նիստ գումարելու որոշումը կայացրեց գործադիրը հունիսի 13-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում։ Արտահերթ նիստում կքննարկվեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» , «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր։