Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունիս 25 13:41 2019

Հունիսի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 34-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես 180» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2107»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արարատի մարզի Գյոլասոր գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 05.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 68-րդ կմ-ին «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենայի. «Հոնդա Ֆիտ»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Վարդաշատ գյուղում «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում իրար են բախվել «ԳԱԶել» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Վանաձորի Մոսկովյան փողոցում «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 39-ամյա քաղաքացի և հայտնել է, որ ունեցել է գիտակցության կորուստ և չի հիշում՝ իր հետ ինչ է կատարվել: 
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, քաղաքացին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում գտնվող նախկին ավտոկայանի մոտ իր «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով ստացել է վնասվածքները:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում դուրս գալով երթևեկելի մասից ՝ ընկել է հեղեղատարը. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 23.05-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 11.00-ին, Կապանի Հ.Ավետիսյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու և հեռացել:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը նույն օրը, ժամը 11.40-ին, ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին:
Քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից և հաղորդում տալուց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21074»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

loading...