Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է Կորեայից ժամանած զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է Կորեայից ժամանած զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր
Հունիս 24 22:23 2019

Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի արդյունքում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Տեղեկացնում են նաև, որ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Զբոսաշրջիկները Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են։

loading...