Գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն Կարեն Փոլադյանի վերաբերյալ

Գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն Կարեն Փոլադյանի վերաբերյալ
Հունիս 24 22:25 2019

Հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված ՍՊԸ-ի տնօրեն Հ. Ստեփանյանը հայտնել է, որ Կ. Փոլադյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, թարգմանչական ծառայությունների համար օգտվում է մեկ այլ ՍՊԸ ծառայություններից, որի դիմաց վճարում է ավելի բարձր գին, ինչի հետևանքով պետությանը պատճառվում է խոշոր չափի գույքային վնաս:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

loading...