Հայտնի են «Պատիվ ունեմ» ծրագրի թեկնածունքերի թեստավորման օրերը. ՊՆ

Հայտնի են «Պատիվ ունեմ» ծրագրի թեկնածունքերի թեստավորման օրերը. ՊՆ
Հունիս 24 20:40 2019

Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է ս.թ. հունիսի 27-ին և հունիսի 28-ին:

Թեստավորման նմուշ-թեստերը տեղադրված են «Գնահատման և թեստավորման կենտրոնի» www.atc.am կայքի «Պատիվ ունեմ 2019» դաշտում: Թեստավորումն իրականացվելու է բնագիտական՝ բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների, և ընդհանուր զարգացվածության թեստերով՝ դասակի հրամանատարների պատրաստություն անցնելու դիմած քաղաքացիների համար: Նմուշ-թեստերի միջոցով դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ առաջադրանքների նմուշներին և դրանց բարդության մակարդակին:

Հունիսի 27-ին Երևանի թիվ 189 դպրոցում տեղի կունենա բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների դիմած քաղաքացիների թեստավորումը: Ոչ բժշկական մասնագիտություններով ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների թեստավորումը կանցկացվի հունիսի 28-ին՝ Երևանի թիվ 11 և 189 դպրոցներում:

 

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուներին թեստավորման անցկացման վայրի մասին կտեղեկացնեն ՀՀ տարածքային զինվորական կոմիսարիատները:

loading...