Գազի արտահոսք հաշվիչներից


Գազի արտահոսք հաշվիչներից
Հունիս 24 20:22 2019

 

Հունիսի 24-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում գտնվող տուրիստական ընկերության գազի հաշվիչներից առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խոհանոցի գազատար խողովակից առկա է արտահոսք. փրկարարները փակել են փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ 1-04 ծառայության աշխատակիցների մոտենալը:



loading...