Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա»-ի գլխավոր խմբագիրը


Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա»-ի գլխավոր խմբագիրը
Հունիս 24 19:18 2019

Ռուսաստանցի հեռուստալրագրող, «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր։ Այս մասին նա տեղեկացրել է ՏԱՍՍ-ին երկուշաբթի օրը։

Ռադիոկայանի գլխավոր խմբագիրը Սերգեյ Դորենկոն էր, որն այն ղեկավարում էր 2014-ից։ Լրագրողը մահացել է 2019 թվականի մայիսի 9-ին։

«Ես արդեն  դարձել եմ (գլխավոր խմբագիր), ռադիոյում աշխատանքի փորձ ունեմ։ Ես աշխատանքս ռադիոյում սկսել եմ շատ տարիներ առաջ, աշխատել եմ Ռադիո Ռոսիի» տեղեկատվական ծառայությունում, իսկ որպես գլխավոր խմբագիր ղեկավարել եմ «Ֆինամ FM» ռադիոկայանը։ Այնպես որ, սա նորմալ աշխատանքային պահ է, հանգիստ եմ վերաբերվում դրան, հասկանում եմ, որ պետք է աշխատեմ ավելի շատ, որովհետեւ ընդունում եմ ռադիոկայանը՝ շարունակելով մնալ «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավարը, եւ ես հիմա ընտրարշավ ունմ,, գնում եմ ընտրություններիՄոսկվայի քաղաքային դումա։ Ոչինչ, գլուխ կհանենք»,- ասել է նա։



loading...