Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ


Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ
Հունիս 24 18:29 2019

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ:

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի 91+ կգ քաշային կարգում Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցում էր Թուրքիայից Մուչահիտ Օլյասի հետ և գերազանցեց նրան 2:3 հաշվով: Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմենամարտի հունիսի 26-ին:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: