«Մարիոթում» հանդիպել են Կարեն Կարապետյանն ու «Իմ քայլ»-ականները, նրանք միմյանց չեն բարեւել ․մանրամասներ


«Մարիոթում» հանդիպել են Կարեն Կարապետյանն ու «Իմ քայլ»-ականները, նրանք միմյանց չեն բարեւել ․մանրամասներ
Հունիս 23 20:37 2019
 

Արդեն տեղեկացրել էինք, որ Ծաղկաձորի էլիտար հյուրանոցներից մեկը՝ «Մարիոթը», շաբաթ-կիրակի օրերին «քաղաքականացված» էր: Գրել էինք, որ «Մարիոթում» ծննդյան օրն էր նշում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորներ՝ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի եւ նախարար Հակոբ Արշակյանի հետ: Համենայն դեպս, իշխանության ներկայացուցիչներից մեր աղբյուրները միայն նրանց են կատել, չի բացառվում, որ ուրիշ պաշտոնյաներ եւս եղել են: Ի դեպ, նախարարները եւ պատգամավորներն ընտանիքներով էին:

 

Այս օրերին ընտանիքով «Մարիոթում» է նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարիոթում ուշագրավ դեպք է տեղի ունեցել՝ խաչվել են իշխանության նախկին եւ ներկա իշխանությունները: Armday.am -ի աղբյուրները փոխանցեցին, որ Կարեն Կարապետյանը կնոջ հետ եղել է հյուրանոցի դիմած առակ բացօթյա սրճարանում, երբ իշխանության ներկայացուցիչները դուրս են եկել տարածքում առկա մեկ այլ սրճարանից: Նրանք մի պահ նայել են միմյանց եւ որեւէ բառ չեն փոխարինել, անգամ չեն բարեւել: Կարեն Կարապետյանը մեկ-երկու բառ է փոխանակել բացօթյա սրճարանում գտնվող քաղաքացիների հետ:

Մեր աղբյուրի փոխանցմամաբ՝ Կարեն Կարապետյանը շարունակում է հանգստանալ «Մարիոթում»: Այսօր նրան նկատել են հյուրանոցի ռեստորանում ճաշելիս՝ որդու հետ: Նրան են մոտեցել լրագրողները եւ հարցազրույց խնդրել, սակայն նախկին վարչապետը մերժել է, նշելով, որ հանգստանում է:

Լրագրողներից մեկը հարց է ուղղել Կարեն Կարապետյանին այն տեղեկությունների վերաբերյալ, որ նա ակտիվ հանդիպումներ է ունենում նախկին պաշտոնյանների հետ՝ վկայակոչելով մամուլի հրապարակումները: Կարեն Կարապետյանն այս հարցին եւս հրաժարվել է պատասխանել: Ի դեպ, տեղեկություններ կան, որ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպումներ է ունենալու: «Մարիոթ» հյուրանոցի ռեստորանի հյուրանոցը Կարեն Կարապետյանի եւ նրա հյուրերի համար «բրոնյա» է արված: Երբ հաճախորդները փարձել են ճաշել Կարապետյանների սեղանի հարեւանությամբ հյուրանոցի աշխատակիցները խնդրել են ազատել այդ հատվածը:



loading...