Հարթագյուղում 7-ամյա դստերը խեղդամահ արած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Հարթագյուղում 7-ամյա դստերը խեղդամահ արած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
Հունիս 23 00:41 2019

Երեկ հունիսի 21-ի Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում իր 7-ամյա դստերը խեղդամահ արած 30-ամյա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ի թունաբանական բաժանմունքից:

«Կինը Սպիտակի ԲԿ-ից է տեղափոխվել թունաբանական բաժին, թույլ դեղորայքային թունավորում է ստացել վաղն արդեն դուրս կգրվի»,- հայտնեցին  թունաբանական բաժնից:

Նշենք, որ 30-ամյա կինը, ով Երեւան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

loading...