Մակրոնը Էլթոն Ջոնին արժանացրել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի


Մակրոնը Էլթոն Ջոնին արժանացրել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի
Հունիս 23 00:16 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին արժանացրել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր խոսքում Էլթոն Ջոնը նշել է, որ կապված է Ֆրանսիայի հետ, սիրում է ֆրանսիական մշակույթն ու կենցաղը, ֆրանսիացի ժողովրդին:«Ինչպես երաժշտությունը, ՄԻԱՎ-ի դեմ պայքարն իմ կիրքն է եղել երկար տարիներ: Եվ ինչպես երաժշտությունը, այդ պայքարն ինձ հիշեցնում է մարդկային ոգու անօրինակ ուժի մասին»,- ասել է Էլթոն Ջոնը:

Մակրոնը ևս հանդես է եկել ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու կոչով: Նա ընդգծել է, որ մրցանակի է արժանացել մի մարդ, ով «ստեղծել է յուրօրինակ հիմնադրամ, որը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար հավաքել է ավելի քան 450 մլն եվրո»: