Ռոստով-Մոսկվա չվերթը հետաձգել են մեկ ժամով՝ ինքնաթիռում բռնկված կռվի պատճառով (տեսանյութ)

Ռոստով-Մոսկվա չվերթը հետաձգել են մեկ ժամով՝ ինքնաթիռում բռնկված կռվի պատճառով (տեսանյութ)
Հունիս 22 22:45 2019

Դոնի Ռոստովից Մոսկվա «Ազիմուտ» ավիաընկերության առավոտյան չվերթը մեկ ժամով հետաձգվել է՝ ինքնաթիռում երկու եղբայրների սարքած ծեծկռտուքի պատճառով: Ականատեսները պատմել են Life-ին, որ տղամարդկանցից մեկը հրաժարվել է հանձնել ինքնաթիռի սրահ անցկացրած ապակե բանկայով մեծ մորեխը և փորձել է հարվածել բորտուղեկցորդուհուն:

Նախնական տվյալներով, կոնֆլիկտը սկսել են Մոսկվայի բնակիչ երկու եղբայրներ՝ Ալեքսանդր և Իլյա Սորոկինները: Նրանք անցենզուր արտահայտություններով հրում էին մարդկանց, բռնում էին բորտուղեկցորդուհու ձեռքերը: Օդանավի հրամանատարը ստիպված է եղել կանչել ոստիկանություն:

Իրավապահները եղբայրների մոտ հայտնաբերել են թմրանյութային արբածության նշաններ, սակայն նրանք հրաժարվել են բժշկական հետազոտությունից:

 

loading...