Սկեսուրն այնքան շատ էր ցանկանում թոռ ունենալ, որ գաղտնի ասեղով ծակել է տղայի պահպանակները. ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս պատմության մեջ մեղավոր

Սկեսուրն այնքան շատ էր ցանկանում թոռ ունենալ, որ գաղտնի ասեղով ծակել է տղայի պահպանակները. ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս պատմության մեջ մեղավոր
Հունիս 22 21:55 2019

Տարօրինակ բաներ են կատարվում Մեծ Բրիտանիայում: Հարսն ամուսնու մորը բռնեցրել է այն պահին, որբ վերջինս զբաղված էր բավականին տարօրինակ գործով․ սկեսուրը ներխուժել էր ամուսինների ննջասենյակ և ասեղով ծակում էր պահպանակը:

Ենթադրաբար կնոջ՝ տատիկ դառնալու ցանկությունը չափազանց մեծ էր:

Related image

Զույգը կարծում է, որ կինը նախկինում էլ է այսպիսի բան փորձել:

Ամուսինները նորապսակներ են, իսկ երեխայի մասին դեռ մտածել չէին ցանկանում, սակայն սա կատաղեցրել է տղայի մորը, ինչն էլ կռվի պատճառ է դարձել: 

Սուրբ ծննդյան օրերին մայրը փորձել է հաշտվել տղայի հետ: Նա գնացել է տղայի տուն, սակայն հարսն այնտեղ չի եղել, տղան գնացել էր գնումներ կատարելու:

Այն պահին երբ, հարսը մտնում է ննջասենյակ՝ հագուստը փոխելու, սկեսուրին տեսնում է ասեղի հետ: Կինը ծակծկում էր բոլոր պահպանակները:

Երբ տղան գնումներից տուն վերադարձավ և իմացավ տեղի ունեցածի մասին, շատ զարմացավ:

Ամենավատը դեռ առջևում էր: Մի քանի օր անց, երբ հարսը հղիության թեստ անցավ, պարզեց, որ հղի է:

«Չգիտեմ՝ ինչ պետք է անեմ: Երեխա չեմ ցանկանում ունենալ, իսկ աբորտի մասին խոսք լինել չի կարող: Երբեք չէի պատկերացնի, որ այսպիսի բան տեղի կունենա ինձ հետ»,- ասում է հարսը:

Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս պատմության մեջ մեղավոր:

Աղբյուր՝ Blognews.am

loading...