«Մորս մոտ եմ ուղարկում երեխին». Մանրամասներ Հարթագյուղի սահմռկեցուցիչ դեպքից

«Մորս մոտ եմ ուղարկում երեխին». Մանրամասներ Հարթագյուղի սահմռկեցուցիչ դեպքից
Հունիս 22 21:04 2019

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հունիսի 21-ին իր 7-ամյա դստերը խեղդամահ արած 30-ամյա կինը Հարթագյուղի բնակիչ չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարթագյուղի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանը, ով մանրամասներ ներկայացրեց նախօրեին գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից:

«Այդ կինը Հարթագյուղի բնակիչ չի եղել,մեր գյուղում չի ապրել, երեւի դրա համար էր եկել գյուղ, քանի որ  ինքը մեր գյուղու չի էլ ապրել, ընդհանրապես կապ չի ունեցել գյուղի հետ: Էդ տունը իր հանգուցյալ մոր գնած տունն էր ու երեւի շուրջ 8 տարի իրենք էդ տունը չէին գալիս, երեւի մի անգամ անցած տարի է եկել էդ աղջիկը: Երեկ էլ երեւի ժամը երկուսին երկուսն անց կես եկել է էդ աղջիկը, էդ դեպքը պատահել ա, ու իրիկունը երեւի 6-անց էր հարեւանները ինձ զանգահարեցին, ես էլ գնացի, էնտեղ արդեն եկել էին երկրորդ ամուսինն ու նրա մայրը»,- պատմեց գյուղապետը:

Անդրանիկ Հարությունյանը պատմեց, որ իր գնալու պահին կինն անշարժ ընկած է եղել բազմոցին, կողքին էլ հանգուցյալ մոր նկարն է եղել, ընդհանրապես ոչ մի հարցի չի պատասխանել:

«Ինքը ընդհանրապես չէր խոսում, ոչ մի հացի չէր պատասխանում, փալասի նման ընկած էր բազմոցին, մոր նկարը կողքն էր, բայց հարեւանները պատմեցին, որ սկզբից մոր նկարը գիրկն է եղել ու ընդամենը մի բան է ասել, որ մորս մոտ եմ ուղարկում երեխին: Ու երեխայի անունն էլ մոր անունն է կրել` Կարինե»,- ասաց գյուղապետը:

Մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

loading...