2018 թվականին արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ․ Ատոմ Ջանջուղազյան


2018 թվականին արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ․ Ատոմ Ջանջուղազյան
Հունիս 19 11:22 2019

Խորհրդարանում ընթանում է 2018 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ 2018 թվականին հաջողվել է պահպանել մակրոկայունությունը, հարկաբյուջետային ու ֆինանսական համակարգի կայունությունը, ըստ այդմ՝ նախատեսված ծրագրերը կատարվել են ակնկալված չափերով։ Ֆինանսների նախարարը շեշտեց՝ նախորդ տարում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ, թեև կանխատեսված էր 4,5 տոկոս։ «Կանխատեսումներն իրականացնելիս ենթադրվում էր, որ տնտեսական աճը կլինի 2,5 տոկոսից 5 տոկոսի շրջանակում: Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3,6 տոկոս, ԵՄ երկրները 2,1 տոկոս տնտեսական աճ են գրանցել, իսկ ԵՏՄ երկրները՝ 2,5 տոկոս»,- ասաց ֆինանսների նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ իրականացվելու են նոր վարկային ծրագրեր։ «Մենք ընդհանրապես այն տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ պետք է ոչ թե այդ միջոցները օգտագործելով՝ վարկերի տոկոսները մարել, այլ մեր տնտեսության մեջ այնպիսի աճ ունենանք, որ փոխառու միջոցները իրենց տեսակարար կշռի վրա ենք աշխատելու։ Ձգտելու ենք դրա կառավարելիության աստիճանը բարձրացնել, և որ դա մեզանից մեծ ջանք չպահանջի», - նշեց Ատոմ Ջանջուղազյանը։