Ախուրյանի ոստիկանները կասկածանքով երեք տղամարդու են բերման ենթարկել


Ախուրյանի ոստիկանները կասկածանքով երեք տղամարդու են բերման ենթարկել
Հունիս 18 23:54 2019

Հունիսի 17-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի 43-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, պատրաստում եւ օգտագործում:

Ոստիկանությունից  հայտնում են, որ «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում նույն օրը, ժամը 18.50-ին, ապօրինի թմամիջոց պատրաստելու, պահելու եւ գործածելու կասկածանքով, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից բերման են ենթարկել գյումրեցի երեք տղամարդու:

Նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 6 պլաստմասսե տարաներ, որից երկուսը մասամբ կտրված վիճակում, որոնց մեջ առկա է տարբեր քանակի յուրահատուկ հոտով հեղուկ, պոլիէթիլենային 1 տոպրակ, որի մեջ առկա են «Պիրալգին» գրառմամբ դեղահաբերի դատարկ տուփեր, լուցկու դատարկ տուփեր, բամբակ, 5 դատարկ ներարկիչ եւ 6 օգտագործված ներարկիչ, որոնցից մեկում 2 մլ սեւ գույնի հեղուկով, 2 հատ սուրճի բաժակներ՝ սեւ նստվածքով, 1 քամիչ՝ ցանցի վրա սեւ հետքերով, թղթե տոպրակ՝ լցված սպիտակ զանգվածով, մետաղյա տարա՝ լցված ջրով, 2 սրիչ, չոր-սպիրտ գրառմամբ տուփ եւ սոդա գրառմամբ թղթե տուփ:

Հայտնաբերվածի կապակցությամբ բերման ենթարկվածներից 43-ամյա տղամարդը հայտնել է, որ պատկանում է իրեն, թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ են, թմրանյութը պատրաստել է անձամբ ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է համալիր դատաքիմիական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: