Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների օրը հայտնի է


Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների օրը հայտնի է
Հունիս 18 23:42 2019

Պոլսո հայոց պատրարքարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հունիսի 18-ին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում որոշում է կայացվել սկսել տեղապահի ընտրության գործընթացը։

Կրոնական ժողովը կայացել է պատրարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ։

Հայտարարության մեջ նշված է, որ տեղապահի ընտրությունները կանցկացվեն ըստ օրենքների և սահմանադրության՝ Թուրքիայում հոգևոր ծառայության մեջ գտնվող հոգևորականների մասնակցությամբ։

Այսպիսով՝ հունիսի 27-ին առավոտյան ժամը 10։00-ին հրավիրվելու է եկեղեցական համագումար՝ տեղապահի ընտրությունների օրակարգով։

Աղբյուր`    Ermenihaber.am