Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ նվազագույն աշխատավարձը բարձրանա


Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ նվազագույն աշխատավարձը բարձրանա
Հունիս 18 23:30 2019

Ազգային ժողովի իշխանական երկու պատգամավորներ հեղինակել են օրենքի նախագիծ, որով նվազագույն աշխատավարձը 55 հազարից 63 հազար դրամ է դառնալու: Սակայն, պարզվում է, որ կառավարությունում դեմ են, որ աշխատող աղքատների աշխատավարձը բարձրանա: 

ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնում է, որ կառավարությունը պատրաստվում է բացասական եզրակացություն տալ նվազագույն աշխատավարձը 55 հազարից 63 հազար դրամ դարձնելու մասին օրենքի նախագծին։ Նա, մասնավորապես:

«Սա մի մեջբերում է՝  Վարազդատ Կարապետյանի ու իմ կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունից։

Մենք առաջարկում ենք նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 63 հազար դրամ։ Բնականաբար, ունենք բոլոր թվային և ոչ թվային հիմնավորումները։

Կառավարությունը հունիսի 20-ի նիստում պատրաստվում է բացասական եզրակացություն տալ մեր նախագծին՝ էս տիպի հիմնավորումներով։ Հիմնական զեկուցողը լինելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Ինչ ասեմ՝ սպասեք էս նախագծի քննարկմանը ԱԺ-ում»,- գրել է նա։

Բաբկեն Թունյանը նաև հրապարակել է կառավարության կողմից մերժման հիմնավորումը, որում, մասնավորապես, նշված է. «...քանի որ աղքատության գծից վերև գտնվողներն ըստ էության ինքնաբավ են և լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվի ոչ թե ծախսերի (պահանջարկի և առաջարկի) ավելացմանը, այլ կուտակմանը»։