Նիկոլայ Պատրուշեւը եւ Արմեն Գրիգորյանը պայմանավորվել են օգոստոսի հանդիպել Երեւանում

Նիկոլայ Պատրուշեւը եւ Արմեն Գրիգորյանը պայմանավորվել են օգոստոսի հանդիպել Երեւանում
Հունիս 18 23:06 2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ հունիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի եւ Ռուսաստանում բնակվող հայ համայնքի դերակատարությունը։

Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշեւը կարեւորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաեւ երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։

Ն․ Պատրուշեւը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Սիրիական ճգնաժամից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։

Կողմերը ընդգծել են Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։

Քննարկվել է ԱԽ գրասենյակների միջեւ կնքված երկկողմ համագործակցության պլանի կատարողականը, պայմանավորվածություն ձեռք բերվել հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսին Երեւանում։

loading...