«Սահմանադրական հայբուդուր արար 2». ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ Վահե Գրիգորյանը խախտումներով է ՍԴ դատավոր ընտրվել


«Սահմանադրական հայբուդուր արար 2». ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ Վահե Գրիգորյանը խախտումներով է ՍԴ դատավոր ընտրվել
Հունիս 18 22:42 2019

«Սահմանադրական հայբուդուր արար 2». եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, ապա այսպես կբնութագրենք Սահմանադրական դատավորի ընտրության գործընթացը Նոր Հայաստանի խորհրդարանում:

Հիշեցնենք, 2018 թվականին, երբ Ազգային ժողովն ընտրում էր Բարձրագույն դատական խորհրդի կազմ ընդդիամդիր Նիկոլ Փաշինյանը գործընթացը որակեց «Սահմանադրական հայբուդուր արար 1», քանի որ ԲԴԽ անդամները հայտարարել էին, որ Սահմանադրությունը ՀՀ-ում երբեք չի ոտնահարվել: Այն, որ նախկին իշխանությունների օրոք եղել են կեղծված ընտրություններ, քաղաբանտարկյալներ եւ Սահմանադրության խախտման բազմաթիվ դեպքեր՝ անհերքելի են: Սակայն, տարակուսելի է, որ նախկիում այդ ամենն արատավոր երեւույթ համարողների իշխանություն դառանալուց հետո ենք նույն խախտումներին ականատես լինում:

Այսօր ԱԴ դատավորի ընտրության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրվում Սահմանադրության խախտմամաբ: Մասնավորապես, պատգամավորն ասաց, երբ իրենք խոսում էին Վահե Գրիգորյանի՝ երկրորդ անգամ առաջադրման հակաիրավականության մասին, իշխանական թևից մեկ ասում էին, որ օրենքի հակասություն չկա, մեկ ասում էին, որ օրենքն է հակասահմանադրական։ Հիմա, Սիմոնյանի խոսքով, իշխանությունները շտապողականություն են ցուցաբերում ու խախտում են օրենքի պահանջը։

«Եթե տեսնում ենք, որ մի օրենք չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա առաջին հերթին պետք է փոխենք այդ օրենքը, նոր գնանք առաջ։ Անտեսելով օրենքը՝ մենք լավագույն օրինակը ցույց չենք տալիս մեր հաջորդներին։ Եվ սա առաջին հերթին վտանգավոր է և՛ քաղաքական իշխանության համար, և՛ այն թեկնածուի համար, ում Դուք առաջադրում եք»,- ասաց Սիմոնյանը։

Այնուհանդերձ, «Իմ քայլ»-ական պատգամավորների համար սա խոչընդոտ չեղավ, որ Վահե Գրիգորյանին ՍԴ անդամ ընտրեին գովեստի խոսքեր շռայլելով: «Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ Վահե Գրիգորյանի համար կարեւոր է միայն մարդկային իրավունքի գերակայությունը, եւ, որ նա իրավունքի կրող է: «Վահեի համար իրավունքը միայն թղթի վրա գրված բարձրակոչ լոզունգները չեն, այլ այդ իրավունքը կրողի, քաղաքացու շահերի անմնացորդ եւ անշահախնդիր պաշտպանությունն իրականացնելն է»,- ասաց նա:

Մեկ այլ գովեստ շաղաղեց «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա հայտարարեց, որ Վահե Գրիգորյանը կվերականգնի արդարությունը: Հովհաննես Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ Գրիգորյանն ունի այնպիսի արժեհամակարգ, որ նրան  հնարավոր չի լինի զանգերով ճնշել եւ ի հօգուտ իշխանության քայլեր պահանջել: Լենա Նազարյանն էլ կարծում է, որ Գրիգորյանը ՍԴ-ում բարեփոխիչ ալիք է լինելու:

Իհարկե, Վահե Գրիգորյանը պրոֆեսիոնալ է, անշահախնդիր զբաղվել է քաղաքացու իրավունքների պաշտպանությամվ, եւ այս մասինն բոլորը գիտեն: Սակայն, «Իմ քայլ»-ականների գովեստի այսօրինակ ոճը հիշեցրեց ՀՀԿ-ականների այն պահվածքին, երբ Գեւորգ Կոստանյանին ընտրում էին ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ:

Նիկոլ Փաշինյանն այդ օրերին հեգնել էր եւ ասել. «Գեւորգ Կոստանյանը, իմաստության ակունքը, մեր իրավաբանության ու իրավունքի արեգակը… »: Այսօր ԱԺ-ում «Իմ քայլ»-աականների ելույթներից հետո միայն Նիկոլ Փաշինյանի այս խոսքերն էին պակասում, բայց արդեն Վահե Գրիգորյանին ուղղված: