Հյուր է գնացել ու գողացել տանտիրոջ «Սամսունգ» եւ «Այֆոն» հեռախոսները


Հյուր է գնացել ու գողացել տանտիրոջ «Սամսունգ» եւ «Այֆոն» հեռախոսները
Հունիս 18 20:12 2019

Հունիսի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ հունիսի 15-ին Արմավիրի բնակիչ, 44-ամյա տղամարդը, հյուրընկալվելով Նորապատ գյուղի մի բնակչի տուն, գողացել է նրա «Սամսունգ» եւ «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսները:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հունիսի 17-ին ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով գողացված հեռախոսները:

Նախապատրաստվում են նյութեր: