Ալեն Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու մասին


Ալեն Սիմոնյանը՝  Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու մասին
Հունիս 18 11:35 2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերընտրված անդամ Ալեն Սիմոնյանն այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց՝  իր համար  անակնկալ էր Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելը: 

 «Սասուն Միքայելյանը լուրջ և մեծ ճանապարհ անցած քաղաքական գործիչ է։ Ենթադրում եմ՝ իր չընտրվելը և իմ՝ ծացր ձայներով ընտրվելը պայմանավորված է նրանով, որ առավելապես հանրության հետ շփվելուն ենք ժամանակ  հատկացրել, կուսակցական աշխատանքներին ավելի քիչ ժամանակ   ենք հատկացրել», -  ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ Սասուն Միքայելյանի մոտ նեղացածություն կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հասուն, կայացած մարդ է․ նեղացածության մասին սխալ է խոսելը»:

 

Խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրույթունների մասին՝ Ալեն Սիմոնյաննն ասաց՝ կարծում է՝ վարչապետի ներկայությունը քարոզարշավին  ամենախոսուն բանն էր առ այն, որ ՔՊ-ն   աջակցել է իրենց թեկնածուին, և սխալ է Սասուն Միքայելյանի՝ այդ թեկնածուին աջակցել-չաջակցելու հարցը չարժե  անընդհատ կապել Աբովյանի  քաղաքապետի ընտրությունների հետ։

 

«Սասուն Միքայելյանին  վարչությունում ընտրելն էլ, չեմ կարծում, որ կապ է ունեցել Աբովյանի ընտրություններում թեկնածուին աջակչել-չաջակցելու հետ կապված։  Չեմ կարծում՝ այդ որոումը  կապված է եղել Աբովյանի ընտրությունների հետ։ 

 

Իմ վրա եմ օրինակ բերում ու կարծում եմ՝ դա է պատճառը, աիսնքն՝  մեր՝ կուսակցության ներսում քիչ  շփվելը, ներսում համեմատաբար քիչ աշխատելը», -  ասաց Ալեն Սիմոնյանը։