Իմ նախապատվությունը որպես իրավաբան և քաղաքացի՝ նախագահական կառավարման կարգն է․ Վահե Գրիգորյան


Իմ նախապատվությունը որպես իրավաբան և քաղաքացի՝ նախագահական  կառավարման կարգն է․ Վահե Գրիգորյան
Հունիս 18 14:48 2019

ԱԺ-ում  շարունակում են քննարկել ՍԴ դատավորի թեկնածու  ընտրելու հարցըԼ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանհանը ուղղեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին:

«Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը այս Սահմանադրության  պայմաններում, տեսնո՞ւմ եք Սահմանադրության   փոփոխության անհրաժեշտությունը,  և եթե այո, ապա ինչպե՞ս, ինչպե՞ս եք վերաբերում հանրաքվեով Սահմանադրության կայացմանը»,- հարցրեց նա:

 «Այն Սահմանադրությունը, որ ունենք 2015թ. հանրաքվեի ընդունելով, դրա ընդունված լինելու փաստի ու ձևի առումով, միշտ մեզ մոտ բացասական ասոցացիաներ է առաջացրել: Կներե՛ք կոպիտ արտահայտությանս համար. դա բռնաբարությունից ծնված երեխայի նման է։  Մենք  սիրում ենք իրեն և այլն, բայց միշտ հիշում ենք իր ծագումնաբանությունը և նա նույնպես իմանալու է: Դա պիտի հարթվի, սահմանադրական փոփոխությունների հարցը լրջագույն քննարկումների առարկա է։ 

 

Ես  ներկայացրի իմ պատկերացրած մոդելը․ երբ կներկայացվեն  կլասին  խորհրդարանական և կլասին խորհրդարանական  տարբերակները, իմ նախապատվությունը որպես իրավաբան և քաղաքացի՝ նախագահական  կառավարման կարգն է։ Ես չեմ պնդում, որ Հայաստանը պետք է փոխվի  նախագահական կառավարման կարգի, քանի որ դա նախ ժողովուրդն է որոշում, այսինքն՝ սա Ձեր հարցի պատասխանն է․ դա   միշտ հանրաքվեի միջոցով է լինելու»:



loading...