Վահե Գրիգորյանի հայրն ի՞նչ կապ ունի որդու մասնագիտական առաջխաղացման հետ

Վահե Գրիգորյանի    հայրն ի՞նչ  կապ ունի  որդու մասնագիտական առաջխաղացման հետ
Հունիս 18 13:27 2019

Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, առաջադրված թեկնածուն Վահե Գրիգորյանն է։

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց թեկնածու Վահե Գրիգորյանին։

Գևորգ Գորգիսյանն  ասաց՝ 1999թ. Ռ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակի փաստաթուղն է տեսել։

 

«Այսինքն՝ 99-ին նաև առաջխաղացում ունեցաք, մի ուշագրավ բան էլ կար․ Ձեր անունից երկու համար վերև Միշա Գրիգորյանի անունն էր, եթե չեմ սխակվում,  ձեր հայրն է։ Արդյո՞ք Ձեր հոր՝ համակարգում լինելը դեր ունի Ձեր այս բացառիկ ձեռքբերումների մեջ»,-  Վահե Գրիգորյանին հարցրեց Գորգիսյանը:

Վահե Գրիգորյանն արձագանքեց Գորգիսյանի հարցին՝ ասելով՝ իհարկե, հայրն իր մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ, որովհետև  դաստիարակել է իրեն։

 

«Իմ հայրը բանվոր մարդ է եղել,  մայրս էլ հաշվապահ է, սովորական ծառայող։  Իմ մասնագիտական հաջողությունները  ձեռք եմ բեդրել իմ վաստակով և աշխատանքով, սակայն դրանց համար ամբողջությամբ պարտական եմ առաջնահերթությամբ հորս, հետո մորս, էդ Միշա Գրիգորյանն  ինձ  հետ կապ չունի»:

loading...