Թուրքիայի իշխանությունները որոշել են ձերբակալել Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող եւս 128 մարդու


Թուրքիայի իշխանությունները որոշել են ձերբակալել Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող եւս 128 մարդու
Հունիս 18 14:53 2019

Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ Է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Anadolu գործակալությունը:

 

Նշվում Է, որ կալանագրերը տրվել են Իզմիրի եւ Քոնիայի նահանգների դատախազների կողմից՝ Թուրքիայի զինված ուժերում կազմակերպությունների գաղտնի ցանցի հետաքննության շրջանակում: Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել Է ավելի քան 50 մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել են 160 հազարից ավելի պետծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



loading...