Քայլենք փախստականների հետ. հունիսի 20-ին նշվելու է փախստականների համաշխարհային օրը

Քայլենք փախստականների հետ. հունիսի 20-ին նշվելու է փախստականների համաշխարհային օրը
Հունիս 18 13:24 2019

ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը կազմակերպել է «Մեդիա և միգրացիա» ծրագրի հերթական հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը իրականացվում է ՀՀ ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի (UNHCR) և Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ սերտ համագործակցությամբ: Միջոցառումը նվիրված է փախստականների համաշխարհային օրվան, որն ամբողջ աշխարհում ամեն տարի նշվում է հունիսի 20-ին: 2019 թվականին օրվա համար ընտրվել է «Քայլենք փախստականների հետ» կարգախոսը:

 

Հանդիպման ժամանակ խոսվելու է փախստականների միջազգային պաշտպանության, համաշխարհային օրվա խորհրդի մասին, Հայաստանում գտնվող փախստականների մասին, կներկայացվեն վիճակագրական տվյալներ և այլն: Մեդիա և միգրացիա» ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 15-ին, երկրորդ հանդիպումը` վերադարձի թեմայով` ապրիլի 22-ին:

loading...