Բա դուք եւ ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին. Շարմազանով


Բա դուք եւ ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին. Շարմազանով
Հունիս 18 00:49 2019

Բա դուք եւ ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Իշխանական պատգամավորներից մեկը այսօր հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ զրույցի մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

Մեկը չկա՞ ասի՝ այ ընկեր, բա դուք եւ ձեր հանճարեղ շեֆն ու՞ր էիք, երբ Բոլթոնը ուղիղ միջամտեց ՀՀ ներքին գործերին եւ կոչ արեց հայ ժողովրդին հրաժարվել պատմական կաղապարներից...

Եթե այդքան մտահոգվել եք Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից, ավելի մտահոգեմ ձեզ:

Մեր ՀՀԿ ներկայացուցիչների հետ էլ դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել ե՛ւ ՌԴ դեսպանատանը ե՛ւ ՀՀԿ գրասենյակում: Հանդիպումներ եղել են նաեւ ՀՀԿ նախագահի հետ: Հետո՞... Պետության կառավարումն ու միջպետական հարաբերությունները մի խառնեք ձեր ներկուսակցական ու ներխմբային հարաբերությունների հետ:

Հ.Գ. Նյարդայնանալու եւ շփոթվելու փոխարեն Նիկոլն ու իր թիմակիցները լավ կանեն յուրացնեն պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտության ալֆան եւ օմեգան»,–նշել է նա:



loading...