ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 130 դեպք


ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 130 դեպք
Հունիս 17 23:18 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։ 

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 12, խարդախության 11, թմրամիջոցի հայտնաբերման 8, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու և սպանության սպառնալիքի 3-ական, հարկերից խուսափելու, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի ու անառակաբարո գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մշակումն արգելված թմրանյութեր, ցանելու կամ աճեցնելու, ծեծի կամ այլ բռնի գործողության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, անձի առևանգման, սպառնալիքի և ազատությունից ապօրինի զրկելու, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, փաստաթղթի հափշտակության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու ու գույքն անզգուշությամբ վնասելու 1-ական դեպք: 

 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու և այլ հանցագործության 1-ական դեպք։

 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: