Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում՝ Արթուր Ալեքսանյանի կողմից


Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում՝ Արթուր Ալեքսանյանի կողմից
Հունիս 17 12:40 2019

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այն վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց` սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:

Ջահի վառման համար պատահական չէր ընտրված Խոր Վիրապը, քանի որ հենց այնտեղ է եղել մեր պատմական մայրաքաղաք Արտաշատը, և մոտ 14 տարի գուբում անցկացնելուց հետո այստեղից է Գրիգոր Լուսավորիչը, ստանալով Տրդատ 3-րդ արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձրել պետական կրոն։

Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում:

Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամբողջությունը:

 



loading...