Մարզերում օձեր են հայտնաբերվել


Մարզերում օձեր են հայտնաբերվել
Հունիս 17 10:38 2019

Հունիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: