Երևանում՝ Ծերենցի փողոցում, ավտոտնակ է այրվել


Երևանում՝ Ծերենցի փողոցում, ավտոտնակ է այրվել
Հունիս 17 09:38 2019

Հունիսի 16-ին, ժամը 16:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 84 հասցեում գտնվող Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 փորձարարական ավագ դպրոցի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծերենցի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 17:07-ին: Մ.Ե.-ին պատկանող ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր և ավտոպահեստամասեր՝ 15 քմ: