«Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում. Հայկ Մարության


«Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում. Հայկ Մարության
Հունիս 16 15:41 2019

 



Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հոր տարածքում: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։

 

«Չգիտես ոնց, «Սանիթեք»  ընկերության ավտոպարկը և օֆիսները գտնվում են նախորդ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր տարածքում՝ վարձակալությամբ: Շատ շատ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու հենց մեկ ընկերություն հաղթել»,- ասաց նա: