Բացատրում ենք մատների վրա. որքա՞ն պետք է լինի սննդի մեկ չափաբաժինը. սա ավելի լավ է ցանկացած դիետայից


Բացատրում ենք մատների վրա. որքա՞ն պետք է լինի սննդի մեկ չափաբաժինը. սա ավելի լավ է ցանկացած դիետայից
Հունիս 16 20:50 2019

Նիհարելու համար պարտադիր չէ խիստ սահմանափակել և հրաժարվել որոշ սիրելի մթերքներից: Առողջ նիհարելու գաղտնիքը սննդի քանակի մեջ է, որն ուտում եք միանգամից:
Ձեզ ենք առաջարկում մի հասարակ մեթոդ, որը ձեզ հետ կսովորեցնի ինչպես ճիշտ սնվել:

Քանի գրամ ուտելիք պետք ուտել մեկ անգամվա համար:
1 Երկու ձեռքերի ափերի բուռի չափ – բանջարեղենի քանակություն, որը պետք է ուտել մեկ օրվա ընթացքում:
2 Բռունցքի դիմացի մասի չափ – ածխաջրերի օրական չափաբաժին (բրինձ, այլ հացահատիկներ, մակարոնեղեն, հաց):
3 Ձեռքի ափի չափը՝ առանց մատների, ցույց է տալիս թե ինչ չափի մսի կտոր կարող եք ուտել օրվա ընթացքում:
4 Սեղմած բռունցքի չափին համապատասխան մրգեր պետք է ուտել մեկ օրվա մեջ՝ ամուր առողջության համար:
5 Ցուցամատի վերին ֆալանգի չափը սերուցքային կարագի և այլ ճարպերի այն քանակությունն է, որ կարելի է ուտել՝ առանց մարմնի կառուցվածքին վնաս հասցնելու:
Այսպես սնվելը շատ հեշտ է: Բավական է միայն հիշել, թե ինչքան է սննդի օրական չափաբաժինը, և բաժանել այն երեք մասի՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք:
Դուք կարող եք ուտել այն, ինչ ցանկանում եք, և դրա հետ մեկտեղ նիհարել: Պետք է ընդամենը քչացնել չափաբաժինները: Սա ոչ միայն պահպանում է մարմնի տոնուսը և ազատում է ավելորդ ճարպերից: Այս սկզբունքով սնվելը դրական է ազդում առողջության վար: Օրգանիզմը ստիպված չի լինում զբաղվել ավելորդ սննդի մարսողությամբ, և մենք սկսում ենք երիտասարդանալ: